«Լիբերթի» իրավաբանական ընկերությունը ողջունում է Ձեզ և պատրաստակամություն հայտնում մեծ նվիրվածությամբ և առավել արդյունավետ պաշտպանել Ձեր իրավունքները, ազատությունները և օրինական շահերը: Մենք առաջարկում ենք բարձրակարգ, հարմարավետ, գաղտնիության և վստահության վրա հիմնված իրավաբանական ծառայությունների մատուցում իրավունքի այն ոլորտներում, որոնք նշված են սույն կայքի «Ծառայություններ» բաժնում: Արդյունքում ակնկալում ենք ձեռք բերել հուսալի գործընկերոջ համբավ, ներգրավել նոր հաճախորդներ և ընդլայնել ծառայությունների ոլորտը: