1. Ձեր գաղտնիությունը
ա) «Liberty» իրավաբանական ընկերությունը պարտավորվում է չվաճառելու և չբացահայտելու որևէ տեղեկություն Ձեր մասին որևէ չփոխկապակցված անձանց, բացառությամբ սույն «Գաղտնիության քաղաքականությունում» նշված դեպքերի: Մեր կայքն օգտագործելիս Դուք համաձայնվում եք մեր կողմից Ձեր վերաբերյալ տեղեկությունների հավաքմանը, օգտագործմանը, բացահայտմանը և փոխանցմանը ներքոհիշյալին համաձայն: Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել, և ցանկացած կատարված փոփոխություն ուժի մեջ կմտնի անմիջապես:
2. Տեղեկությունների հավաքագրում
ա) «Liberty» իրավաբանական ընկերության կայք այցելելիս Ձեր համակարգչի բրաուզերը կարող է ինքնաբերաբար տրամադրել մեզ որոշակի տեղեկություն, ներառյալ Ձեր համակարգչի բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը և IP հասցեն, ինչպես նաև Ձեր՝ էջը բացելու և փակելու ամսաթիվը և ժամանակը: Մենք չենք հավաքագրում անձնական տեղեկություններ Ձեր կողմից մեր կայքից օգտվելու ժամանակ:
բ) Եթե Դուք ցանկանում եք կապվել մեզ հետ մեր կայքի միջոցով, Ձեզնից կարող է պահանջվել որոշակի տեղեկությունների տրամադրում, ինչպիսիք են Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, այլ կոնտակտային տեղեկություններ: Եթե Դուք չեք ցանկանում տրամադրել մեզ այդպիսի տեղեկատվություն, Դուք չեք կարողանա կապվել մեզ հետ մեր ինտերնետային կայքի միջոցով:
գ) «Liberty» իրավաբանական ընկերության ցանցային սերվերները կարող են տեղադրել «քուքիներ» ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա (տվյալների փոքր ֆայլ), երբ Դուք միանում եք մեր կայքին: Սա թույլ է տալիս մեզ ճանաչելու Ձեր համակարգիչը, երբ Դուք կրկին անգամ այցելում եք մեր կայք, և օգնում է մեզ հետազոտելու մեր կայքի տրաֆիկի կաղապարները՝ մեր կայքը և մեր կողմից մատուցված ծառայությունները բարելավելու նպատակով:
3. Տեղեկությունների օգտագործումը
ա) Այն տեղեկությունները, որոնք տրամադրվում են Ձեր համակարգչի կողմից, մեր կայքից օգտվելիս, «Liberty» իրավաբանական ընկերությունը օգտագործում է միայն ներքին նպատակների համար և չի օգտագործում դրանք մարկետինգի կամ աշխատանքային նպատակներով անձանց հավաքագրելու համար: Մենք չենք օգտագործում քուքիները (տեղեկությունները) երրորդ անձանց մարկետինգային նպատակներով հավաքելու կամ բաժանելու համար:
բ) Երբ Դուք տրամադրում եք այդ տեղեկությունները մեզ Ձեզ հետ կապվելու համար, մենք կօգտագործենք այդ տեղեկությունները Ձեզ տրամադրելու այն ինֆորմացիան, որը Դուք պահանջել էիք «Liberty» իրավաբանական ընկերության: Մենք կարող ենք Ձեր տրամադրած տեղեկությունները օգտագործել նաև Ձեզ տեղյակ պահելու «Liberty» իրավաբանական ընկերության առաջարկած միջոցառումների, հրատարակությունների և ծառայությունների մասին, որոնցում Դուք կարող եք հետաքրքրված լինել:
գ) «Liberty» իրավաբանական ընկերությունը կարող է բացահայտել ցանկացած տեղեկություն, եթե դա պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ: Հավաքագրված տեղեկությունները կարող են տրամադրվել մեր գործընկերներին կամ ստորաբաժանումերին նույն կամ այլ երկրներում՝ պահանջված ծառայությունները մատուցելու համար: Տարբեր երկրների օրենսդրությունը կարող է նույնական չլինել տեղեկությունների պաշտպանության մակարդակի տեսանկյունից: