Գույքային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները. ⦁ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ձեռքբերման և դադարեցման հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում, ⦁ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում, ⦁ հարևանների միջև ծագած հարաբերություններում առաջացած հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում (հարևանային իրավունք), ⦁ գրավի, ներառյալ՝ հիփոթեքի հետ կապված հարաբերություններում առաջացած հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում (գրավի իրավունք), ⦁ ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում, ⦁ սեփականության և այլ գույքային իրավունքների դատական և արտադատական կարգով պաշտպանություն: Պայմանագրային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները. ⦁ Պայմանագրերի նախագծերի պատրաստում, վերլուծություն և ռիսկերի գնահատում, ⦁ Պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման օժանդակում, ⦁ Պայմանագրերի կատարմանն ուղղված միջոցառումների իրականացում, ⦁ Պայմանագրերի կատարման ընթացքում առաջացած վեճերի լուծմանն ուղղված բանակցությունների վարում, ⦁ Պայմանագրային հարաբերություններից բխող վեճերով ներկայացուցչություն դատարանում և արտադատական մարմիններում: