Գույքային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
⦁ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ձեռքբերման և դադարեցման հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում,
⦁ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում,
⦁ հարևանների միջև ծագած հարաբերություններում առաջացած հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում (հարևանային իրավունք),
⦁ գրավի, ներառյալ՝ հիփոթեքի հետ կապված հարաբերություններում առաջացած հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում (գրավի իրավունք),
⦁ ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական օգնության տրամադրում,
⦁ սեփականության և այլ գույքային իրավունքների դատական և արտադատական կարգով պաշտպանություն:
Պայմանագրային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
⦁ Պայմանագրերի նախագծերի պատրաստում, վերլուծություն և ռիսկերի գնահատում,
⦁ Պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման օժանդակում,
⦁ Պայմանագրերի կատարմանն ուղղված միջոցառումների իրականացում,
⦁ Պայմանագրերի կատարման ընթացքում առաջացած վեճերի լուծմանն ուղղված բանակցությունների վարում,
⦁ Պայմանագրային հարաբերություններից բխող վեճերով ներկայացուցչություն դատարանում և արտադատական մարմիններում: