ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թիվ ԵԴ/0231/06/19 գործով 2019 թվականի մայիսի 3-ի որոշմամբ բավարարել է մեր ընկերության փաստաբանների վերաքննիչ բողոքը, բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 2019 թվականի ապրիլի 8-ի «Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը, մերժել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, մեր ընկերության վստահորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացրել և նրան անհապաղ ազատել արգելանքից։