Իջևան քաղաքում 2019 թվականի հուլիսի 20-ին իրականացված բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկատվություն է տարածել այն մասին, որ 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը և երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:
Ուրախ ենք տեղեկացնել, որ նշված երկու անձանց, որոնց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով, պաշտպանությունն իրականացրել և շարունակում են իրականացնել մեր ընկերության փաստաբաններ Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը: