«Լիբերթի» ՍՊ ընկերությունն իր գործունեության 5 տարիների ընթացքում, իրականացնելով աշխատանքային իրավունքների պաշտպանություն, դատական կարգով ներկայացրել է աշխատանքից ազատված ավելի քան 20 աշխատողների (այդ թվում` հանրային ծառայողների) իրավունքներն ու օրինական շահերը, որոնցից մի մասը վերականգնվել է նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իրենց միջին աշխատավարձի չափով հատուցում, իսկ մյուս մասը, թեև չի վերականգնվել նախկին աշխատանքում՝ դրա անհնարինության պատճառով, սակայն, ի լրումն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իրենց միջին աշխատավարձի չափով հատուցման, ստացել է նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց իրենց միջին աշխատավարձի մինչև 12-ապատիկի չափով հատուցում:

«Լիբերթի» ՍՊ ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրավաբանական ծառայություններ մատուցել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են գործատուների կողմից (առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ազատվել են աշխատանքից, չի վճարվել աշխատավարձը, չի կատարվել վերջնահաշվարկ և այլն):